Չինուհին նորածին որդիների վաճառքից ստացված գումարով հեռախոս է գնել

13:25 | 10.09.2019

Չինուհին նորածին որդիների վաճառքից ստացված գումարով հեռախոս է գնել

Չինաստանի Չժեցզյան նահանգում ձերբակալել են նորածին երկվորյակ որդիներին վաճառած կնոջ, գրում է AsiaOne-ը:

Գործարքն իրականացվել է 2018 թվականի սեպտեմբերին: Կնոջ պնդմամբ` այդ քայլին դիմելու նրա դրդապատճառը ֆինանսական միջոցների բացակայությունն ու պարտքերի առկայությունն է եղել, քանի որ երեխաների հայրը լքել էր նրանց, իսկ ծնողները հրաժարվել էին օգնել, որովհետև նա արտամուսնական կապից է ունեցել երեխաներին:

Մայրը երեխաների դիմաց 65 հազար յուան է ստացել: Վաճառված երեխաների հայրը կնոջ մոտ է վերադարձել միայն գործարքից հետո: Տղամարդը երեխաների մորը համոզել է կիսել գումարը, որպեսզի ինքը նույնպես կարողանա մարել ունեցած պարտքերը: Մնացած գումարը կինը ծախսել է նոր բջջային հեռախոս գնելու և վարկը մարելու համար:

Ոստիկանությունը կատարվածի մասին տեղեկացել է ավելի ուշ` այլ գործի քննության ընթացքում: Երեխաներին վաճառած կինն ու տղամարդը ձերբակալվել են: Երեխաները գտնվել են Անհոյ նահանգում ապրող ամուսնական զույգի տանը և հանձնվել տատի խնամքին:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք