Մոսկվայի օրը Պուտինինին են ցույց տվել հին հայկական «Բերդ» պարը

10:53 | 09.09.2019

Մոսկվայի օրը Պուտինինին են ցույց տվել հին հայկական «Բերդ» պարը

Ռուսաստանի մայրաքաղաքում նախօրեին սկսվել են Քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումները՝ Մոսկվան նշում է իր 872-ամյակը, հայտնում է «Русарминфо»-ն:

Մոսկվայի օրվան նվիրված ԺՏՆՑ-ի տոնական բեմում ելույթ են ունեցել ստեղծագործական կոլեկտիվներ, որոնք ներկայացրել են Ռուսաստանի մայրաքաղաքում բնակվող ժողովուրդների ազգային մշակույթը:

Մոսկվացիների եւ մայրաքաղաքի հյուրերի համար հայերեն եւ ռուսերեն հնչել են հայ հայտնի բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում» բանաստեղծությունը: Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի թոռան՝ Ջիվան Գասպարյան կրտսերի կատարմամբ դուդուկի հնչյունների ներքո «Հայաստանի գույներ» համույթը կատարել է հին հայկական «Բերդ» պարը:

Մոսկվայի օրվան նվիրված համերգին մասնակցել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը: Վլադիմիր Պուտինն իր ելույթում տոնի առիթով սրտանց շնորհավորել է մոսկվացիներին եւ քաղաքի հյուրերին:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք