Հենց այսօր արդեն պետք է լիներ դատական նիստ եւ վերացվել Քոչարյանի կալանքը. պաշտպան

15:19 | 07.09.2019

Հենց այսօր արդեն պետք է լիներ դատական նիստ եւ վերացվել Քոչարյանի կալանքը. պաշտպան

Եթե լիներ իրավունքի գերակայության մաքուր տեսանկյունի իմաստից իրավիճակ, ապա հենց այսօր արդեն պետք է լիներ դատական նիստ, դատարանը կարող էր հենց ինքը, իր նախաձեռնությամբ վերացներ երկրորդ նախագահի կալանքի որոշումը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը:

«Դատախազությունը որպես իրավունքի պաշտպանության գործառույթ իրականացնող, կարող էր ստանձնել այս գործի վերաբերյալ գործողությունների կատարումը: Ի վերջո, Քրեադատավարական օրենսգիրքը սահմանում է, որ քրեակատարողական վարչակազմը պարտավոր է անձին ազատ արձակել, եթե անձի կալանքի վերաբերյալ առկա չէ դատարանի որոշում: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է: Համապատասխան որոշում եզրույթը տեղի ունենալ չի կարող, եթե առկա այն աստիճանի օրենսդրական բացի արձանագրում, որը խախտում է Սահմանադրության 27-րդ հոդվածը: Հետեւաբար նախորդ որոշումներն էլ խախտել են այդ հոդվածը»,-ասաց նա:

Հարցին, թե ինչու է ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչել 35-րդ հոդվածն ամբողջությամբ, Վարդեւանյանը պատասխանեց. «35-րդ հոդվածում հակասահմանադրական է ճանաչվել այն, որ չի նախատեսվել Սահմանադրությունից բխող գործառութային անձեռնմխելիությունից պաշտոնաթող նախագահի անհրաժեշտ կառուցակարգերը: Հենց դրանով է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչվել»:

Տեսանյութը՝ News.am

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք