Ղազախստանի նախագահը դեմ է խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն

17:00 | 06.09.2019

Ղազախստանի նախագահը դեմ է խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը դեմ է խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելուն:

Նրա խոսքով՝ բարեփոխումներ անցկացնելն արդեն անհնար է առանց երկրի հասարակական-քաղաքական կյանքը փոխելու, հաղորդում է Nur.kz-ը:

«Պետական իշխանության իմ բանաձեւը ուժեղ, լիազոր նախագահը, ազդեցիկ, գործունակ խորհրդարանն ու ազգին հաշվետու կառավարությունն է: Նման բանաձեւը, ինչպես հասկանում եք, դեռեւս իրականություն չէ: Մենք պետք է այն իրականություն դարձնենք: Համոզված եմ՝ Ղազախստանը պետք է մնա նախագահական կառավարման համակարգով պետություն, սակայն խորհրդարանը պետք է արժանի տեղ զբաղեցնի քաղաքական համակարգում: Հարցը միայն օրենսդրության կատարելագործումը չէ, այլ այն, որ խորհրդարանը գործող օրենսդրության շրջանակում պետք է առավել արդյունավետ դեր ունենա՝ պետական կարեւորագույն որոշումների կայացման գործում»,- ասել է Տոկաեւը: 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք