Ամերիկացի կոնգրեսականը բանաձեւ է ներկայացրել «Մեծ յոթնյակի» կազմ ՌԴ-ին ներառելու դեմ

16:20 | 06.09.2019

Ամերիկացի կոնգրեսականը բանաձեւ է ներկայացրել «Մեծ յոթնյակի» կազմ ՌԴ-ին ներառելու դեմ

Դեմոկրատ կոնգրեսական Ալբիո Սայրեսը բանաձեւ է ներկայացրել՝ ուղղված «Մեծ յոթնյակի» ապագա գագաթնաժողովների մասնակիցների կազմի մեջ Ռուսաստանին ներառելու դեմ, մինչեւ նա սկսի «հարգել հարեւան երկրների տարածքային ամբողջականությունը եւ հետեւի ժողովրդավարական հանրության ստանդարտներին», փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Բանաձեւը պատասխանն է վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կատարած հայտարարություններին այն մասին, որ ինքը մտադիր է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել «Մեծ յոթնյակի» հաջորդ գագաթնաժողովին:

«Եթե նախագահ Թրամփն անտեսում է «Մեծ յոթնյակի» մեջ Ռուսաստանին ընդգրկելու վերաբերյալ միջազգային հանրության հաստատած պայմանները, նա դեմ է գնում ամերիկյան համակարգված օրենսդրությանը եւ միջազգային հանրության շրջանում առկա կոնսենսուսին,- շեշտել է Սայրեսը: - Նա նաեւ թուլացնում է բանակցություններ վարելու մեր ունակությունը՝ հերթական անգամ նախագահ Պուտինին ցույց տալով, որ նրա ագրեսիվ գործողությունները չեն ունենա հայտարարված հետեւանքները: Ես խորապես համոզված եմ, որ մենք չպետք է թույլ տանք Ռուսաստանին վերադառնալ «Մեծ յոթնյակ», քանի դեռ նա չի դադարեցրել ուկրաինական տարածքի օկուպացիան եւ չի հետեւի ժողովրդավարական հանրությունների ստանդարտներին»:

Բանաձեւը դատապարտում է Ռուսաստանի հարձակումները ամբողջ աշխարհում ժողովրդավարական հանրությունների վրա, պնդում է, որ Ներկայացուցիչների պալատն աջակցում է «Մեծ ութնյակից» Ռուսաստանին հանելուն եւ «Մեծ յոթնյակի» բոլոր առաջնորդներին կոչ է անում դեմ հանդես գալ խմբի կազմ Ռուսաստանի վերադարձին, մինչեւ այն կկատարի նախկինում առաջադրված պայմանները:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք