Բրեդ Փիթն ասել է, որ Անջելինա Ջոլիի հետ բաժանությունից հետո երկար ժամանակ ալկոհոլից կախվածություն է ունեցել

18:05 | 05.09.2019

Բրեդ Փիթն ասել է, որ Անջելինա Ջոլիի հետ բաժանությունից հետո երկար ժամանակ ալկոհոլից կախվածություն է ունեցել

Հոլիվուդյան հանրաճանաչ դերասան, «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր Բրեդ Փիթն անկեղծացել է՝ ասելով, որ նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի հետ բաժանությունից հետո երկար ժամանակ ալկոհոլից կախվածություն է ունեցել։ Փիթն այդ մասին պատմել է The New York Times թերթին տված հարցազրույցում։

Մեկուկես տարի շարունակ 55-ամյա դերասանն այցելել է ալկոհոլից կախվածություն ունեցող անանուն անձանց խումբ։ Բրեդ Փիթը հաստատել է, որ հենց այս այցելություններն են իրեն օգնել հաղթահարել կախվածությունը։ Աստղի խոսքով՝ այլ մարդիկ հավաքների ժամանակ անկեղծ և բաց խոսել են այն ամենի մասին, ինչի մասին դերասանն առաջ երբեք չէր լսել։ Եվ հենց այս խոսակցությունները, մյուս մասնակիցների աջակցությունը և պարբերաբար այցելություններն են ազատել դերասանին խմիչքի նկատմամբ երկարատև կախվածությունից։ 

Փիթն ասել է, որ նա «իրավիճակն իր ձեռքն է վերցրել» և վերջնականապես թողել խմելը։ 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք