Իտալիայի դեմ խաղից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականը խմբում 3-րդն է

13:39 | 04.09.2019

Իտալիայի դեմ խաղից առաջ ՀՀ ֆուտբոլի հավաքականը խմբում 3-րդն է

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Եվրո 2020-ի ընտրական փուլի 5 եւ 6-րդ տուրերից առաջ J խմբում զբաղեցնում է 3-րդ տեղը: Ունի 6 միավոր: 4 խաղերից 2-ում պարտվել է, 2-ում՝ հաղթել:

Միանձնյա առաջատարը Հայաստանի առաջիկա մրցակիցն է՝ աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան: Ունի 12 միավոր: Հաղթել է բոլոր 4 ախղերում: 2-րդ տեղում Ֆինլանդիան է. 3 հաղթանակ, 1 պատություն եւ 9 միավոր:

Հյաստանից 2 միավորով հետ է մնում եւ 4-րդն է Եվրոպայի 2004 թ. չեմպիոն Հունաստանը: Ունի 4 միավոր: Տարել է 1 հաղթանակ, 1 հանդիպում ավարտել է ոչ-ոքի ու կրել է 2 պարտություն, որոնցից մեկը սեփական հարկի տակ Հայաստանից (2:3):

Առաջիկա օրերի՝ Հայաստանի մյուս մրցակիցը՝ Բոսնիա եւ Հերցեգովինան նույնպես 4 միավոր ունի, սակայն Հունաստանին զիջում է լրացուցիչ ցուցանիշներով եւ 5-րդն է: Նույնպես ունի 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի եւ 2 պարտություն:

Խմբի անհույս հետնապահը Լիխտենշտեյնն է: Բոլոր խաղերում պարտվել է ու միավորներ չունի:

Հայաստան-Իտալիա հանդիպումը կայանալու է վաղը՝ սեպտեմբերի 5-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Սկսվելու է 20:00-ին: Բոսնիա եւ Հերցեգովինային Հայաստանն ընդունելու է 3 օր անց՝ սեպտեմբերի 8-ին: Խաղը մեկնարկելու է 17:00-ին: Այս հանդիպումներին պատրաստվելու համար Հայաստանն ուսումնամարզական հավաք է սկսել սեպտեմբերի 2-ից:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք