Քոչարյանի գործով ոչ թե ճնշում է իրականացվում, այլ ճնշման փորձ. Ռուբեն Վարդազարյան

12:20 | 04.09.2019

Քոչարյանի գործով ոչ թե ճնշում է իրականացվում, այլ ճնշման փորձ. Ռուբեն Վարդազարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ոչ թե ճնշում է իրականացվում, այլ ճնշման փորձ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը՝  անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների այն պնդումներին, որ իշխանությունների կողմից ահռելի ճնշումներ են գործադրվում դատարանների նկատմամբ։

«Ահռելի բառը չափազանցված է, ոչ թե ճնշում է իրականացվում, այլ փորձ է իրականացվում ճնշել, ընդ որում ոչ միայն իշխանական թեւից»,–ասաց նա։

Վարդազարյանի խոսքով՝ Քոչարյանի գործի շրջանակներում հասարակությունը երկու մասի է բաժանվել.

«Դատարանի առջեւ բողոքի ակցիաներ են իրակացնում եւ՛ Քոչարյանի աջակիցները, եւ՛ հակառակորդները, եւ ես կարծում եմ դա ճնշման փորձ է, սակայն չկա որեւէ դատավոր, որը կարող է արդարադատություն իրականացնել հաշվի առնելով դատարանի առջեւ կանգնաք բողոքի ակցիա իրականացնող մարդկանց վանկարկումները»,–ասաց նա։

Հարցին, թե ինչպիսին կլինի իր դիրքորոշումը, եթե օրինակ վաղը ինչ–որ մեկի գործով մի խումբ քաղաքացիներ շրջափակեն դատարանների մուտքերը եւ թույլ չտան, որ դատավորը մտնի աշխատավայր, Վարդազարյանը պատասխանեց.

«Չեմ համարում, որ դատավորը պետք է ամբոխի պահանջով արդարադատություն իրականացնի, վստահ եմ, որ դատավորը իրավունք չունի ճնշվի դատարանի առջեւ տեղի ունեցող ցանկացած բողոքի ակցիայից։ Դատավորը չպետք է արդարադատություն իրականացնի կախված դատարանի առջեւ բողոքողների քանակից»։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք