Մեր վերջնական նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցվի. Հայկ Ալումյան

16:27 | 03.09.2019

Մեր վերջնական նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցվի. Հայկ Ալումյան

Սահմանադրական դատարանում քննվում է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցը: Դատավորները խորհրդակցական սենյակում են, որոշումը, հավանաբար, կհրապարակվի վաղը:

Սահմանադրական դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այնպես չէ, որ ՍԴ-ն քննարկում է հարց՝ ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին, թե ոչ, պարզապես քննարկվում է հարց՝ արդյո՞ք Սահմանադրությանը համապատասխանում են այն օրենքները, որոնք կիրառվել են ու արդյո՞ք այդ օրենքների վերաբերյալ ձևավորված դատական պրակտիկան չի հակասում Սահմանադրությանը:

«Մեր վերջնական նպատակն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը դադարեցվի: Նպատակներից մեկն էլ այն է, որ Քոչարյանն ապօրինաբար է պահվում կալանքի տակ ու պետք է ազատ արձակվի»,-ասաց Հայկ Ալումյանը:

Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործի քննությանը, որը կսկսվի ս․թ․ սեպտեմբերի 12-ին, Հայկ Ալումյանն ասաց. «Դատավոր Դավիթ Գրիգորյանը չի սկսել Քոչարյանի գործի քննությունը, այսինքն՝ հիմա դատավոր Աննա Դանիբեկյանը, ում վարույթում է գործը, պետք է զրոյից սկսի գործի քննությունը, նա պարտավոր էր անդրադառնալ խափանման միջոցին՝ նախքան գործի քննությունն սկսելը: Երբ մենք ասում ենք, որ Աննա Դանիբեկյանը կոպիտ սխալներով է սկսել գործի քննությունը, առաջին հերթին նկատի ունենք հենց դա, որ նախքան դատավարության սկսելը նա պարտավոր էր խափանման միջոցի հարցը քննարկել: 15 օրվա մեջ պետք է քններ այդ հարցը, իսկ վաղը՝ սեպտեմբերի 4-ին, լրանում է այդ օրը: Այդ հարցը մենք բարձրացնելու ենք»:

Հարցին՝ հնարավո՞ր է այդ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվի, Ալումյանը պատասխանեց՝ չի բացառում. «Դատավորը մի քանի անգամ լուրջ բացթողումներ է արել»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Tert.am

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք