Հենրիխ Մխիթարյանը բուժզննում անցավ «Ռոմայի» համար

16:19 | 02.09.2019

Հենրիխ Մխիթարյանը բուժզննում անցավ «Ռոմայի» համար

Հայաստանի ազգային հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Վիլլա Ստյուարտ» բժշկական կենտրոնում բուժզննում անցավ  «Ռոմայի» համար։ Լուսանկարը հրապարակել է հռոմեական ակումբի պաշտոնական թվեթերյան էջը։

Սպասվում է, որ առաջիկա ժամերին Հայաստանի հավաքականի ավագը մեկ տարվա վարձակալության պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ։

Մխիթարյանը մեկ մրցաշրջանի համար կստանա 3․5 միլիոն եվրո, չհաշված բոնուսները, հաղորդում է calciomercato.com-ը։։

«Ռոման» հնարավորություն կունենա հաջորդ ամռանը Մխիթարյանի տրանսֆերային իրավունքը ձեռք բերել 15 միլիոն եվրոյով։ Մեկ տարվա վարձակալության համար անգլիական ակումբը կստանա 4 միլիոն եվրո։

2018թ․ հունվարին «Մանչեսթեր Յունայթեդից» 34 միլիոն եվրոյով տեղափոխված Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչեւ 2021թ․ հունիս։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք