Օզբիլիսը տեղափոխվում է Փյունիկ. Տարխանովը հաստատել է

16:38 | 31.08.2019

Օզբիլիսը տեղափոխվում է Փյունիկ. Տարխանովը հաստատել է

Armsport.am-ը գրում է․

Ռուսաստանցի մասնագետ Ալեքսանդր Տարխանովը, որը մարզում է «Փյունիկը», Sport24-ի հետ զրույցում հաստատել է, որ «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսը հանդես կգան երևանյան թիմում: Մարզիչը նաև խոսել է թիմի նորեկ՝ Ռուսատանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դմիտրի Սիչյովի մասին: 

«Սիչյովին կհայտագրենք առաջնության համար։ Տեսնենք, թե ինչպես է նա մարզվելու և խաղալու։ Արդյոք նա կարող է վերականգնել այն, ինչ գիտեր, թե ոչ։ Այժմ Դիման աշխատում է ջանասիրաբար։ Այնուամենայնիվ, երևում է, որ պրոֆեսիոնալ է:

Օզբիլիսը՞: Այո, մենք վաղուց հետևում էինք նրան և ուրախ ենք, որ այժմ խաղալու է մեզ մոտ։ Արդյո՞ք այս երկուսը լավ տրանսֆերներ են թիմի համար։ Օզբիլիս՝ այո։ Իսկ ինչ վերաբերում է Սիչյովին, ապա կտեսնենք, թե ինչպես նա կկարողանա վերականգնել այն, ինչ կարող էր նախկինում», - ասել է Տարխանովը։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում Արազը վարձավճարով հանդես էր գալիս հոլդանական «Վիլլեմ II» ակումբում: Հայաստանի հավաքականի կազմում Արազը 39 խաղում խփել է 6 գոլ։

krtutyan masin 28hovd 6rd ket

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք