Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ, մեր խնդիրը կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ է կապված. վարչապետ

12:12 | 29.08.2019

Երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ, մեր խնդիրը կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ է կապված. վարչապետ

«Մուդիս» վարկանիշային կազմակերպության կողմից Հայաստանի սուվերեն վարկանիշը b1-ից բարձրացել է մեկ մակարդակ և հաստատվել BA3 մակարդակում: Այս մասին կառավարության հերթական նիստին ասաց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա նշեց, որ այս վարկանիշային ցուցանիշը միջազգային ներդրողների կողմից սպասումներ էր ձևավորում և կարծիք՝ տվյալ երկրում եղած տնտեսական քաղաքականության հուսալիության վերաբերյալ:

Նախարարը նկատեց, որ հաջորդաբար իջեցվելուց հետո վեջին տարիների ընթացքում առաջին անգամ բարձրացվել է: «Այդ միտումների ֆոնին սպասումներ են ձևավորվում, որ առաջիկայում զարգացման հեռանկարները դիտվում են որպես կայուն: Սա ցույց է տալիս, որ տնտեսությունը չի վախենում կոռումպացված կառավարման համակարգից, վստահաբար կարևոր նշանակություն ունի օտարերկրյա ներդրողի համար»,-ասաց նա և նշեց, որ վերելքի վրա լինելը և կայունության սպասումը չի կարող իր կարևոր ազդեցությունը չթողնել ներդրողների վրա:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կարևորեց, որ առաջին անգամ բարելավում է արձանագրվում, և այդ դինամիկան կա: Նա նշեց, որ գլխավոր մեսիջն այն է, որ մեր տնտեսական դիմադրողականությունը բարձրացրել է տրանսֆերտներից, արտաքին շոկերից, և բարելավումները կշարունակվեն, եթե իրականացվեն բարեփոխումներ:  

«Տարածաշրջանի բոլոր երկրներից բարձր ենք ազգային արժույթով երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման, բանկային ավանդների առումով, ինչը գնահատվել է որպես ներդրումային ռեյտինգ: Հաջորդ կարևոր մեսիջն այն է, որ եվրոպարտատոմսերը վերաթողարկվելու է, սա նշանակում է գնի նազում միջազգային շուկայում, խոսքը տասնյակ միլիոնավոր դոլարների խնայողության մասին է»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ ԿԲ տեղեկանքի համաձայն՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում դրամային վարկային տոկոսադրույքները երեք տոկոսով իջել են: Նա վստահեցրեց, որ բարեփոխումների կուրսը չիրականացնելու ոչ մի պատճառ չունի: «Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 8,1 տոկոսով: Իմ եզրակացությունն այն է, իսկապես երկնիշ տնտեսական աճ արձանագրելը ֆանտաստիկայի ժանրից չէ: Մենք  կապիտալ ներդրումների ծավալների ժամկետների տեմպի հետ կապված խնդիր ունենք, և եթե դա արդյունավետ լուծված լիներ, տնտեսական ցուցանիշներն ավելի բարձր կլիներ»,-ասաց նա:

Վարչապետը հիշեցրեց, որ հիմա ամենակարևոր աշխատանքը 2020 թվականի կապիտալ ծախսերի պլանավորումներն են, մրցույթների պատշաճ անցկացումը: «Պետք է հաշվի առնել ոչ միայն բյուջետային նախատեսված միջոցները, այլ նաև հավելյալ միջոցները, որոնք կարող են գոյանալ և այդ դեպքում չպետք է շաբաթներով քննարկենք, թե ինչի վրա ծախսենք, այսինքն` պետք է սեղանի վրա պատրաստի նախագծեր ունենանք: Ցանկացած լավ նորություն իր հետ բերում է որոշակի լարվածություն, որ տեմպը, տրամադրությունը չկորցնենք, և դրա համար կա մի ճանապարհ՝ աշխատել, աշխատել, աշխատել, և դա առաջին հերթին վերաբերում է մեզ՝ կառավարությանը»,-ասաց վարչապետը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք