Կոսովոյի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին

18:32 | 22.08.2019

Կոսովոյի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին

Կոսովոյի խորհրդարանը հայտարարել է ինքնալուծարման մասին: Պրիշտինյաում օգոստոսի 22-ին խորհրդարանի նախագահ Կադրի Վեսելին հայտնել է, որ համապատասխան որոշմանը 120 պատգամավորներից աջակցել են 89-ը: Արտահերթ ընտրությունները պետք է կայանան 45 օրվա ընթաքցում, հաղորդում է DW-ն:

Մեկ ամիս առաջ վարչապետ Ռամուշա Խարադինայի հրաժարականից հետո միանգամից մի քանի կուսակցություններ արտահերթ ընտրությունների կոչ են արել:

Խարադինայը հրաժարականը հիմնավորել է Կոսովոյում պատերազմի ընթացքում ռազմական հանցագործությունների վերաբերյալ Հաագայի հատուկ տրիբունալ ներկայանալու ծանուցագրով: Հուլիսի վերջին դատական նիստին նա լռություն էր պահպանել եւ միայն ամենավերջում հայտարարել, որ միշտ գործել է իրավունքի նորմերին համապատասխան:

1998-99 թվականներին Կոսովոյում պատերազմի ժամանակ Ռամուշ Խարադինայը եղել է  Կոսովոյի UCK ապստամբական բանակի հրամանատարը: Սերբիայի իշխանությունները նրան մեղադրում են պատերազմի տարիներին Կոսովոյում սերբ փոքրամասնության դեմ կատարված հանցագործությունների համար: Կոսովոյում պատերազմի հետեւանքով զոհվել էր ավելի քան 13 հազար մարդ:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք