19-ամյա երիտասարդը բռնվել էր գողության պահին

17:41 | 22.08.2019

19-ամյա երիտասարդը բռնվել էր գողության պահին

Օգոստոսի 21-ին, ժամը 07.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, Կորյունի փողոցից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել Նոր Խարբերդի բնակիչ 19-ամյա մի երիտասարդի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 04.45-ին նա, գողություն կատարելու նպատակով, մուտք է գործել Լեռնամետալուրգիայի ինստիտուտ, սակայն բռնվել է անվտանգության աշխատակցի կողմից:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք