ԱՄՆ-ում զբոսանքի ժամանակ մոլորված տղամարդը 6 օր գոյատևել է անտառում՝ սնվելով միջատներով

17:29 | 22.08.2019

ԱՄՆ-ում զբոսանքի ժամանակ մոլորված տղամարդը 6 օր գոյատևել է անտառում՝ սնվելով միջատներով

ԱՄՆ Յուտա նահանգի բնակիչը պատմել է, թե ինչպես է մոլորվել Այդահո և Մոնտանա նահանգների սահմանին գտնվող անտառում և 6 օր դեգերել ու ողջ մնացել, գրում է dailymail.co.uk-ը:

Դեպքը տեղի է ունեցել սույն թվականի օգոստոսի 11-ին, երբ 25-ամյա Կադեն Լագան ձիավարության ժամանակ կորել է ազգային արգելոցում: Երիտասարդի խոսքով՝ զբոսանքի ժամանակ ձին վնասել է վերջույթը, և օգնություն կանչելու համար նա ստիպված է եղել անծանոթ ուղով ընթանալ:

Ամայի ճանապարհին հայտնված երիտասարդը, ուսումնասիրելով շրջակա տարածքը, հասկացել է, որ պետք է սնունդ հայթայթել և կրակ վառել, մինչ իրեն կհայտնաբերեն փրկարարները: Երիտասարդը պատմել է, որ իր պայուսակում ունեցել է միայն մեկ շիշ ջուր և բջջային հեռախոս, որի միջոցով նա փորձել է անգամ կրակ վառել:

Կադենը խոստովանել է, որ այդ լեռնային տարածքում գոյատևելու համար նա ստիպված է եղել սնվել միջատներով, որոնց նա նմանեցրել է ադիբուդիի:

Այդ օրերին նա ընդամենը 3-4 ժամ է քնել: Մեկ անգամ նա նույնիսկ ստիպված է եղել ուշ գիշերով փախուստի դիմել իրեն մոտեցող արջից:

Հասկանալով, որ փրկարարների ինքնաթիռը չի նկատում իրեն՝ երիտասարդն ինքնուրույն շարժվել է դեպի որոնողական ճամբար և այդպիսով փրկել իր կյանքը:

Այժմ երիտասարդը կնոջ հետ պատրաստվում է հանգստանալ Հավայան կղզիներում՝ տեղի ունեցածից ապաքինվելու համար:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք