Այդ ի՞նչ հանցածին իրավիճակ է, որ ոստիկանությունն այդքան մեծ կենտրոնացում է կատարում Ջերմուկում. Արթուր Սաքունց

17:18 | 22.08.2019

Այդ ի՞նչ հանցածին իրավիճակ է, որ ոստիկանությունն այդքան մեծ կենտրոնացում է կատարում Ջերմուկում. Արթուր Սաքունց

Քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը եթե ոստիկանության կողմից դիտարկվում է որպես քրեածին երևույթ, ապա սա լուրջ ահազանգ է հենց քաղաքական իշխանությանը: Այս մասին այսօր «Պայքար հանուն Ամուլսարի. գնահատականներ ոստիկանության գործողություններին» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:

«Այդ ի՞նչ հանցածին իրավիճակ է, որ ոստիկանությունը այդքան մեծ կենտրոնացում է կատարում Ջերմուկում»,-նկատեց նա:

«Հիմա հիշեցի նախկին ոստիկանապետի ինքնախոստովանությունը, որ քաղաքական իշխանությունը սոցիալական, տնտեսական, տարբեր հարցերով բողոքող քաղաքացիների դեմ ոստիկանությանն է օգտագործում՝ դիմագրավելու այդ դժգոհությանը: Այսինքն՝ երբ համակարգային խնդիրների չլուծվածության հետևանքով մարդիկ բողոքում են, ապա՝ իշխանությունը օգտագործում է ոստիկանությանը որպես սաստող, ճնշող միջոց, ինչը, կարծում եմ, ամենամեծ արատավոր կոնցեպտն է: Դրանում ոստիկանությունը չպետք է գտնվի և ցավոք, այդ կոնցեպտի արտահայտումը հանդիսացավ Ամուլսարի միջադեպը: Սա լուրջ մարտահրավեր է»,-նշեց Սաքունցը:

Սաքունցը նշեց՝ ահազանգներ են ստացել, որ ոստիկանական ուժեր են կուտակվում Ջերմուկում: «Սա ահազանգ է Ամուլսարի բողոքի ցույցի մասնակիցների նկատմամբ՝ ոստիկանության ապօրինի գործողությունների մասով: Բայց ավելի շատ ահազանգ է փոփոխությունների կատարելու համար»,- ասաց Սաքունցը:

«Փորձը ցույց է տալիս, որ քաղաքացիական և քաղաքական շարժումների նկատմամբ ոստիկանությունը պարբերաբար օգտագործվել է որպես պատժող միջոց»,- ասաց Սաքունցը հավելելով, որ ունեն առաջարկություններ վիճակը ճիշտ գնահատելու համար: Նրանց առաջարկությամբ հասարակական կարգի պահպանումը պետք է առանձնացնել ոստիկանությունից:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք