Ռուսաստանում անհետացումից մի քանի օր անց անտառում անվնաս հայտնաբերել են 5-ամյա աղջկան

16:30 | 22.08.2019

Ռուսաստանում անհետացումից մի քանի օր անց անտառում անվնաս հայտնաբերել են 5-ամյա աղջկան

Օգոստոսի 18-ին Նիժեգորոդի մարզում անհետացած 5-ամյա աղջկան ողջ են գտել, հաղորդում է  Sputnik ռդաիոն՝ վկայակոչելով ՌԴ ՔԿ տարածաշրջանային քննչական վարչությանը:

Նշվում է, որ որոնումները շուրջօրյա են եղել: Երեխային հիվանդանոց են տեղափոխել հյուծված վիճակում:

NN.RU տեղական պորտալի թղթակիցը պատմել է, որ երեխան արձագանքել է իր անվանը՝ Զարինա:

«Մենք վազում էինք, փորձում էինք ամեն կերպ զսպել մեր զգացմունքները, չաղմկել, որ չվախեցնենք երեխային: Նրան գտանք հողմակործան ծառերի մեջ, որոնողները նրան գրկեցին, փաթաթեցին տաք ծածկոցով, ջուր եւ բանան տվեցին: Մենք զննեցինք նրան, որ համոզվենք, որ ամեն ինչ կարգին է եւ անտառից դուրս եկանք դեպի տուն: Այնտեղ մեզ օվացիաներով դիմավորեցին  գյուղի բոլոր բնակիչները, միանգմից մոտեցան շտապ օգնության բժիշկները եւ տարան երեխային», - հավելել է լրագրողը:

Քննության վարկածով՝ Զարինան Ստեպանովկա գյուղի տնից հեռացել էր օգոստոսի 18-ի ցերեկը, տանը գտնվում էր ազգականը:

Աղջկա  որոնումներին ներգրավվել էր մոտ 1000 մարդ, որոնց թվում ոստիկանության, ԱԻՆ-ի, ՔԿ-ի, «Ռոսգվարդիայի» աշխատակիցներ, կամավորներ եւ տեղացիներ: Գործարկվել էին նաեւ ուղղաթիռներ, ջերմադիտակ, քվադրոկոպտեր եւ լուսային աշտարակ:

Երեխայի անհետացման փաստով քրեական գործ էր հարուցվել:

Քննիչները շարունակում են պարզել կատարվածի հանգամանքները:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք