«Հրապարակ». Ինչու է լռում ԱԱԽ-ն Ամուլսարի հարցում. պատճառը Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն է

10:10 | 21.08.2019

«Հրապարակ». Ինչու է լռում ԱԱԽ-ն Ամուլսարի հարցում. պատճառը Արմեն Գրիգորյանի դիրքորոշումն է

«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում էր՝ Ամուլսարի թեմային պետք է անդրադառնա նաեւ ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը, սակայն այն փորձում է խուսափել այս կարեւոր թեմայից: Զարմանալի է, բայց պետության անվտանգության պատասխանատու այս մարմինը ջայլամի քաղաքականություն է որդեգրել եւ փորձում է պատասխանատվություն չվերցնել իր վրա:

Իրականում իշխանության «սորոսական» թեւը, որի առանցքային անդամ է նաեւ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, դեմ է Ամուլսարի շահագործմանը, եւ մասամբ դա է ԱԱԽ-ի եւ մասնավորապես՝ Արմեն Գրիգորյանի լռության պատճառը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք