Ամերիկուհին ծննդաբերության ժամանակ է իմացել, որ հղի է, այն էլ՝ եռյակով

12:10 | 20.08.2019

Ամերիկուհին ծննդաբերության ժամանակ է իմացել, որ հղի է, այն էլ՝ եռյակով

Ամերիկյան Հարավային Դակոտա նահանգի Սթերջիս քաղաքի բնակչուհին ծննդաբերության ժամանակ է իմացել, որ հղի է, այն էլ՝ եռյակով, հայտնում է KOTA-TV հեռուստաալիքի կայքը:

Դաննեթ Գլիթցը չի իմացել իր հղիության մասին, քանի որ չի ունեցել առողջական որևէ խնդիր կամ գանգատ: Երբ կնոջը հիվանդանոց են տեղափոխել սուր ցավերով, նա կարծել է, թե երիկամներում քարերի պատճառով է: 

Սակայն բժիշկները հայտնել են նրան, որ նա ծննդաբերում է, այն էլ՝ երկվորյակ: Սակայն կեսարյան հատման ժամանակ պարզվել է, որ կինը հղի է եռյակով: Արդյունքում շոկի ենթարկված կինը լույս աշխարհ է բերել 1 որդի և 2 աղջիկ երեխա: Նրանցից յուրաքանչյուրը կշռել է մոտ 1,8 կգ:

Ինչպես հայտնել են Դաննեթ և Օսթին Գլիթց ամուսինները՝ իրենց կյանքն ամբողջովին փոխվել է րոպեների ընթացքում, և այժմ նրանց 4 հոգանոց ընտանիքը դարձել է 7 հոգանոց բազմանդամ ընտանիք: Նշենք, որ ամուսիններն ունեն ևս երկու երեխա:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք