Նոր Հաճն քաղաքում ինքնասպանության փորձ է կանխվել. 30-ամյա քաղաքացին փորձել է նետվել կամրջից

11:55 | 20.08.2019

Նոր Հաճն քաղաքում ինքնասպանության փորձ է կանխվել. 30-ամյա քաղաքացին փորձել է նետվել կամրջից

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 19-ին, ժամը 23:37-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում  քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ կանխել են քաղաքացու (Մհեր Ե.,  ծնված 1989 թ.) ինքնասպանության փորձը: Վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճնի բաժանմունք:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք