Խոշոր հրդեհ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում. հրդեհը տարածվել է մի քանի հարկերում. դեպքի վայրում է նախարար Ցոլակյանը

10:00 | 20.08.2019

Խոշոր հրդեհ «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ում. հրդեհը տարածվել է մի քանի հարկերում. դեպքի վայրում է նախարար Ցոլակյանը

Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ից ծուխ է նկատվում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք:

Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից եւս երկու մարտական հաշվարկ, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, այնուհետեւ՝ եւս մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) հրդեհ է բռնկվել։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավվել են ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը եւ 3 ավտոսանդուղք:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը գիշերը գտնվել է դեպքի վայրում եւ անձամբ ղեկավարել հրդեհաշիջման աշխատանքները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրշեջները մի քանի անկյուններից են պայքարել կրակի դեմ եւ նրանք բաժանված են մի քանի խմբերի։ Հրշեջ ավտոմեքենաներն արդեն 10-30 անգամ ջրով լիցքավորվել եւ վերադարձել են հրդեհի վայր։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք