Իրանն ԱՄՆ-ին զգուշացրել է իրանական նավթային լցանավը գրավելու փորձեր չկատարել

18:22 | 19.08.2019

Իրանն ԱՄՆ-ին զգուշացրել է իրանական նավթային լցանավը գրավելու փորձեր չկատարել

Իրանն ԱՄՆ-ին զգուշացրել է իրանական նավթային լցանավը գրավելու փորձեր չկատարել, որն ավելի վաղ ձերբակալվել էր Մեծ Բրիտանայի եւ Ջիբրալթարի կողմից, փոխանցում է PressTV-ն:

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Աբաս Մուսավիի խոսքով՝ Թեհրանը պաշտոնական խողովակներով ամերիկյան իշխանություններին է ուղարկել «անհրաժեշտ նախազգուշացում»՝ «չհիմնավորված գործողություններ չձեռնարկել, քանի որ դրանք կբախվեն անբարենպաստ հետեւանքների»:

Հուլիսի 4-ին բրիտանական ռազմածովային ուժերը Ջիբրալթարի նեղուցում անօրինականորեն ձերբակալել էին Adrian Darya 1 (Grace 1) նավը՝ Եվրամիության պատժամիջոցների խախտմամբ Սիրիա նավթ տեղափոխելու կասկածանքի պատրվակով:

Ջիբրալթարի կառավարությունը հինգշաբթի հայտարարել էր լցանավն ազատելու մասին, չնայած ԱՄՆ ճնշմանը: Հայտարարությունը կատարվել էր այն բանից առաջ, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրապարակել էր նավը կալանավորելու օրդերը: Անցած կիակի Ջիբրալթարի կառավարությունը հայտարարել էր, որ մերժել է հարցումը՝ հայտարարելով, որ «Իրանի դեմ ԵՄ պատժամիջոցների ռեժիմը սկզբունքորեն տարբերվում է ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմից»:

Մուսավին ասել է, որ նավը կալանավորելու ԱՄՆ հարցումն «անօրինական» է: «Մենք հույս ունենք, որ երկրները ԱՄՆ միակողմանի պատժամիջոցներին կպատասխանեն օրինաչափորեն եւ դրանք կմերժեն, քանի որ պատժամիջոցները հիմնազուրկ են»,- նշել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք