Դատավորները արտահերթ ժողով են գումարել. օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է

15:01 | 16.08.2019

Դատավորները արտահերթ ժողով են գումարել. օրակարգում ԲԴԽ անդամի ընտրության հարցն է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում այսօր՝ օգոստոսի 16–ին, մեկնարկեց Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որի ընթացքում պետք է ընտրվի Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ: Նշենք, որ Հայաստանում  ներկայումս կա գործող 234 դատավոր։

Ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե դրան մասնակցում է դատավորների  ընդհանուր թվի կեսից ավելին:

Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրությունն ընթանալու է 5 դատավորների միջև. նրանք են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը, Տիգրան Պետրոսյանը:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղն առաջացել էր այն բանցի հետո, երբ Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը մեծ աղմուկից հետո ԲԴԽ անդամ ընտրվելուց  և մի քանի օր պաշտոնավարելուց հետո հրաժարական էր տվել։ Ներկայումս ԲԴԽ–ում թափուր է մեկ դատավոր և մեկ իրավաբան–գիտնական անդամի տեղ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք