Կլոպի 800-րդ խաղը մարզչական կարիերայում, ու 7-րդ տիտղոսը

11:46 | 15.08.2019

Կլոպի 800-րդ խաղը մարզչական կարիերայում, ու 7-րդ տիտղոսը

Armsport.am-ը գրում է․

«Չելսիի» դեմ ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի հանդիպումը 800-րդն էր Յուրգեն Կլոպի մարզչական կարիերայում։ Գերմանացի մասնագետը 7-րդ տիտղոսը նվաճեց իր մարզչական կարիերայում։ 

Ինչպես հաղորդում է Opta-ն, Կլոպը հաղթանակի լավագույն ցուցանիշն ունի «Լիվերպուլի» հետ (57%)։ Դորտմունդի «Բորուսիայի» հետ այն կազմում է 56 տոկոս, իսկ «Մանյցի» հետ՝ 40 տոկոս։ 

Յուրգեն Կլոպը «մերսիսայդցիների» հետ երկրորդ տիտղոսը նվաճեց։ Հունիսի 1-ին «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի եզրափակչում 2-0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վեցերորդ անգամ։ 

ԱՊԼ-ի նոր մրցաշրջանի մեկնարկային տուրում «Լիվերպուլը» 4-1 հաշվով հաղթել է «Նորվիչին»։ 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք