Պենտագոնը մտահոգված է հատուկ նշանակության ստորաբաժանումում թմրանյութերի գործածման եւ ոտնձգությունների դեպքերով

17:02 | 13.08.2019

Պենտագոնը մտահոգված է հատուկ նշանակության ստորաբաժանումում թմրանյութերի գործածման եւ ոտնձգությունների դեպքերով

Պենտագոնը որոշել է ստուգում անցկացնել ԱՄՆ ՌԾՈՒ «ծովարջեր» էլիտար հատուկ ստորաբաժանումներում (Navy SEALs) թմրանյութերի գործածման եւ սեքսուալ ոտնձգությունների մասին հաղորդումների պատճառով, հայտնում է CNN-ն:

Նշվում է, որ համանման միջադեպերի մասին տեղեկությունները գերատեսչության ղեկավարության մոտ հարցեր են առաջացրել՝ կապված հատուկ նշանակության ստորաբաժանումներում էթիկայի հետ: Հայտնի է, որ հատուկ ստեղծված քննիչ հանձնաժոովը ստուգումները կսկսի նոյեմբերին: Արդյունքների մասին տեղեկատվությունը կներկայացվի Կոնգրեսին:

Հեռուստաալիքը շեշտում է, որ անցյալ տարի Վիրջինիա նահանգում մի քանի զինվորականների մեղադրել էին կոկաինի եւ այլ թմրանյութերի գործածման մեջ: Դրանից բացի, հուլիսին տեղեկություն էր հրապարակվել հարբեցողության պատճառով Իրաքից «ծովարջերի» դասակը տուն վերադարձնելու մասին:

Ավելի վաղ հայնի էր դարձել, որ ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի զինծառայող Սքոթ Կոպենհաֆերը օգոստոսի 10-ին Իրաքում զոհվել էր «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկչի գնդակից՝ հանձնարարություն կատարելով «Անխախտ վճռականություն» գործողության շրջանակում: 2018 թվականին նա ճանաչվել էր «ծովային հետեւակի տարվա լավագույն հատուկջոկատային (USMC Critical Skills Operator)»:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք