Բաղդադում զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, կա 29 վիրավոր

16:55 | 13.08.2019

Բաղդադում զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, կա 29 վիրավոր

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում զինամթերքի պահեստում պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն մեկ մարդ, ևս 29-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, հաղորդում է Reutersգործակալությունը:

Հաղորդվում է, որ պայթյունները որոտացել են Իրանի աջակցությունը վայելող շիա զինված խմբավորումների բազայում։

Արկերը հայտնվել են Բաղդադի կանաչ գոտու շրջանում, որտեղ տեղակայված է Իրաքում ամերիկյան դեսպանատունը:

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը նշել է, որ վիրավորների մեծ մասը դուրս է գրվել շրջանային հիվանդանոցներից՝ թեթև վնասվածքներով:

Ոստիկանության աղբյուրը նշել է, որ հրդեհը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է եղել անփութությամբ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք