Դատախազությունն ուսումնասիրում է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը

16:21 | 13.08.2019

Դատախազությունն ուսումնասիրում է BBC-ի հրապարակման վերաբերյալ հաղորդումը

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է BBC-ի հայտնի հրապարակման վերաբերյալ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնբեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ հաղորդումն ուսումնասիրման փուլում է։

Հիշեցնենք, որ օգսոստոսի 7–ին BBC-ի ռուսական ծառայությունը հոդված էր հրապարակել 2008թ․ Հայաստանում հետընտրական իրադարձությունների և Մարտի 1-ի դեպքերի մասին։ Բրիտանական հեղինակավոր լրատվամիջոցը գրել էր, որ հետաքննության նյութերին ծանոթանալու բացառիկ հնարավորություն է ստացել: Ըստ BBC–ի ձեռք բերած փասթաթղթերի՝ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ցուցարարների վրա կրակել է Ղարաբաղից բերված խումբը՝ գեներալ Սամվել Կարապետյանի (Օգանովսկի) ղեկավարությամբ, ինչը սակայն գործի նախաքննության ընթացքում հերքվել է։

Նշենք, որ Սամվել Կարապետյանը Մարտի մեկին Սահմանադրական կարգը տապալելու գործով ունի վկայի դատավարական կարգավիճակ։ «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը երեկ հայտնեց, որ հրապարակավ ստանձնած իրենց հանձնառությանը համապատասխան՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել BBC-ի հայտնի հրապարակման, ինչպես նաև դրան հաջորդած՝ հայտնի ցուցմունքի ամբողջական հրապարակման առնչությամբ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք