Միջադեպ զբոսանքի ժամանակ. Ի՞նչ պատիժ կկրի օտար շան վրա իր շանը հարձակվել հրահրած տերը

15:29 | 13.08.2019

Միջադեպ զբոսանքի ժամանակ. Ի՞նչ պատիժ կկրի օտար շան վրա իր շանը հարձակվել հրահրած տերը

Այս տարվա հուլիսի 19-ը Ժասմին պեկինեսի տերերը դեռ երկար կհիշեն: Այդ օրը զբոսանքի ժամանակ տեղի էր ունեցել դեպք, որը քիչ էր մնում փոքրիկ Ժասմինի համար կյանք արժենար:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շան տերը՝ Գայանե Բաբայանը նշեց, որ նրանք հարձակման են ենթարկվել հարեւանի կռվան ցեղատեսակի շան, ենթադրաբար, պիտբուլի կողմից:

«Չեմ կարող 100 տոկոսով վստահ ասել, բայց այնպիսի տպավորություն էր, որ տերն ինքն էր հրահրել շանը հարձակվել», - ասում է Գայանեն:

Տիրոջ վիճակը, որի աչքի առջեւ խոշոր շունը հարձակվել էր նրա փոքրիկ շան վրա, կարելի է միայն պատկերացնել:  Ի գիտություն, պիտբուլի ծնոտի սեղմման ուժը մեկ քառակուսի սանտիմիետրի համար 126 կգ է: Հարձակման հետեւանք են դարձել կարերը, երկարատեւ բուժումը եւ ոստիկանություն դիմելը:

«Հարձակման մասին դիմումն ընդունվել է, տեղամասային տեսուչ Սերգեյ Հակոբյանը գործուն մասնակցություն է ունեցել դեպքի վայրի զննության ժամանակ: Ճիշտ է, ինչպես պարզվեց ավելի ուշ, մոտակա խանութների 3-4 տեսախցիկներից ոչ մեկը  այդ օրը չէր աշխատում», -պատմում է  Գայանեն:

Դեպքը տեղի է  ունեցել Տիգրան Պետրոսյան փողոցում՝ Դավիթաշեն թաղամասում:

Այնուհետ հանգամանքների պարզելու գործով զբաղվել է քննիչ Ռուբեն Մխիթարյանը: 2 շաբաթ հանգամանքները պարզելուց հետո դեպքը հայտնվել է Դավիթաշենի թաղապետարանի քննման շրջանակում:

«Փաստացի, ոստիկանությունը մատնանշում է թաղապետարանին, իսկ թաղապետարանը՝ ոստիկանությանը: Պարբերաբար նշում են քաղաքապետարանին առընթեր անտուն կենդանիների որսի եւ վարակազերծման կազմակերպությանը եւ ԱԻՆ-ին», - նշում է Գայանեն: Բանն այն է, որ շան տերը՝ Արտակ Գեւորգյանը (պեկինեսի տիրոջ խոսքով նախկին թաղապետի բարեկամը) հրաժարվում է շնից:

Չնայած, միայն խոսքերով. «Նա շարունակում է շան հետ զբոսնել: Երբեմն վզափոկով, երբեմն՝ առանց: Իհարկե առանց դնչկալի: Ինչպես ինձ պատմել են այլ շան տերեր, իրենց հետ էլ են նման դեպքեր եղել»:

Պիտբուլի տիրոջն առավելագույնը սպառնում է վարչական տուգանք: Բայց սա եւս դեռեւս հարցականի տակ է՝ հաշվի առնելով, որ պեկինեսի տերերին արդեն ուղարկում են կա՛մ թաղապետարան, կա՛մ ոստիկանություն, կա՛մ քաղաքապետարան, կա՛մ ԱԻՆ: «Այսինքն՝ քանի որ շունը մնում է տիրոջ մոտ, այն չի կարելի առգրավել առանց համապատասխան թույլտվության: Օղակը փակվում է: Բայց նաեւ չի կարելի է թողնել այնպես, ինչպես կա: Առաջին՝ մեղավորը, այսինքն՝ պիտբուլի տերը պետք է գոնե ինչ-որ պատիժ կրի: Երկրորդ՝ պիտբուլի տիրոջ մեղքով իմ շանը, հետեւաբար՝ ինձ վնաս է հասցվել: Երրորդ՝ չարժե շան տիրոջ պահվածքի փոփոխության հույս ունենալ, եւ կարծում եմ, որ լավագույն լուծումը կլիներ շանն առգրավելը, իսկ տիրոջն արգելել շուն պահել»,- արձանագրում է Գայանեն: Նա ինքը պատրաստ է վճարել աջակցության համար եւ օգնել պիտբուլի համար նոր տերերի որոնման գործում:

Տարբերակ է դիտվում նաեւ սատկացնելը: Միաժամանակ, շան ագրեսիվության եւ պոտենցիալ սպառնալիքի աստիճանը կարող է գնահատել միայն մասնագետ զոոհոգեբանը: Մնացյալ ամեն ինչը սիրողական խոսակցություններ են: Իսկ ինչպես հայտնի է, շան վարքագծի համար տերն է մեղավոր: Առավել եւս, որ չնայած վատ համբավին, պիտբուլներն աչքի են ընկնում խելքով եւ ըմբռնողությամբ:

Բայց մտավախություն կա, որ եթե կենդանիների պաշտպանության կազմակերպությունները եւ իրավասու մարմինները անհրաժեշտ մոտեցում չցուցաբերեն, ամեն ինչ տխուր կավարտվի:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք