Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

10:13 | 13.08.2019

Այսօր Ձախլիկների միջազգային օրն է

Ձախլիկների միջազգային օրը (International Lefthanders Day) առաջին անգամ նշել են 1992 թվականի օգոստոսի 13-ին՝ 1990 թվականին ստեղծված Ձախլիկների բրիտանական ակումբի (Left-Handers Club) նախաձեռնությամբ, փոխանցում է Calend-ը: 

Ձախլիկների օրը կոչված է հանրության ուշադրությունը գրավելու խնդիրների վրա, որոնց ձախլիկները բախվում են աջլիկների աշխարհում, գրավել դիզայներների, արտադրողների եւ վաճառողների ուշադրությունը՝ անհրաժեշտության դեպքում հաշվի առնելու տարբեր իրեր օգտագործելիս ձախլիկներին հարմար լինելը, ցրել նախապաշարմունքներն ու սնահավատությունը, որոնք ձախլիկներին շատ հարյուրամյակներ շրջապատում են տարբեր մշակույթներում, խրախուսել ձախլիկություն երեւույթի ուսումնասիրման ոլորտում գիտական հետազոտությունները:

Սակայն Ձախլիկների ակումբների գլխավոր մտահոգությունը, մասնավորապես Մեծ Բրիտանիայում, այն է, որ տարբեր երկրների շատ դպրոցներում ձախլիկ երեխաներին, ինչպես նախկինում, ձգտում են սովորեցնել գրել աջ ձեռքով, ինչը հոգեբանական սթրեսներ է առաջացնում եւ նվազեցնում երեխաների առաջադիմությունը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ Երկրի բնակչության 3-ից մինչեւ 10 տոկոսը ձախլիկ է:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք