Լրագրողի արդար դատաքննության իրավունքը խախտման վտանգի տակ է. փաստաբան

15:07 | 10.08.2019

Լրագրողի արդար դատաքննության իրավունքը խախտման վտանգի տակ է. փաստաբան

Օգոստոսի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ (Ռ. Բարսեղյանի նախագահությամբ) կայացավ լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննության հետաձգված նիստը: Արդյունքում կրկին որևէ որոշում չկայացվեց: Այս մասին տեղեկանում ենք «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:

Գայանե Մանուկյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը հայտնեց, որ դատավորը գործը հանձնելու է վերամակագրման՝ արձակուրդի մեկնելու պատճառաբանությամբ:

«Մի քանի նիստ տևած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում դատարանը որևէ եզրափակիչ որոշում այդպես էլ չկայացրեց: Գտնում ենք, որ լրագրողի արդար դատաքննության իրավունքը խախտման վտանգի տակ է»,- հավելեց Տիգրան Ղազարյանը: Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում պարզ էր դարձել, որ դատական գործի նյութերում բացակայում են «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն տալու մասին միջնորդության փաստաթղթային հիմքերը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ոստիկանության 6-րդ վաչության աշխատակիցները շորթում կատարելու կասկածանքով ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից բերման են ենթարկվել Hzham.am կայքի լրագրող Գայանե Մանուկյանին, որի մոտ հայտնաբերվել էր 400 հազար դրամ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ լրագրողը ՃՈ պաշտոնատար անձին ասել էր, թե վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ ունի եւ դրանք չհրապարակելու համար նրանից գումար էր պահանջել ու գումարը ստանալու հետո բերման ենթարկվել։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք