4 տարի քննվող «Զինված խմբի» գործը պետք է մակագրվի նոր դատավորի

16:55 | 09.08.2019

4 տարի քննվող «Զինված խմբի» գործը պետք է մակագրվի նոր դատավորի

4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից։ Բանն այն է գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Գործը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի, որն էլ պետք է այն քննի նորից։

NEWS.am–ի հետ զրույցում  գործով պաշտպան Սիրուշ Աղվանյանը հայտնեց, որ գործը դեռևս չի մակագրվել նոր դատավորի։

Նշենք, որ զինված խմբի 19 անդամներից ներկայումս կալանքի տակ է միայն խմբի ենթադրյալ պարագլուխ Արթուր Վարդանյանը, մյուսիների նկատմամբ ընտրված են այլընտրանքային խափանման միջոցներ։

Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք