Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնը

09:04 | 13.07.2015

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» 12-րդ փառատոնը

Հուլիսի 12-ին ազդարարվեց «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային 12-րդ կինոփառատոնի մեկնարկը: Փառատոնային առաջին օրը բավականին հագեցած էր և միջոցառումներով լի: Ավանդական առավոտյան մամլո ասուլիսներով սկսվեց փառատոնային մեկշաբաթյա ընթացքը: Մամլո ասուլիսում իրենց ֆիլմերը ներկայացրեցին Հայկական համայնապատկեր ազգային մրցույթի մասնակիցներ Մարինե և Սոնա Քոչարյանները (Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ), Վահրամ Մխիթարյանը (Հովվի երգը) և Ալեքս Իգիթբաշյանն ու Էմիլի Մկրտչյանը (Հատանցում):

Օրվա երկրորդ կեսին տեղի ունեցավ «Ոսկե ծիրանի» ոչ պաշտոնական ելակետը՝ ավանդական դարձած ծիրանօրհնեքի արարողությունը, որն այս տարի կամակերպվեց Սուրբ Աննա եկեղեցում:
Փառատոնի առաջին օրը իտալուհի ճանաչված կինոդիվա Օռնելլա Մուտին հանդիպում ունեցավ լրատվամիջոցների և երկրպագուների հետ:

Հենրիկ Մալյանի 90-ամյա հոբելյանի կապակցությամբ Շառլ Ազնավուրի հրապարակում՝ մյուս հայ անվանի կինոգործիչների կողքին, բացվեց կինոռեժիսորի աստղը: «Ոսկե ծիրան»-ի կողմից հայ կինոգործիչներին մատուցվող հարգանքի տուրք հանդիսացող աստղերի շարքում «Հենրիկ Մալյանի աստղը» վեցերորդն է:

Աստղի արարողությանը հաջորդեց 12-րդ «Ոսկե ծիրան»-ի բացման ֆիլմի՝ Ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիգյանի (Կետիկյան) «Խենթ պատմություն» դրամայի ցուցադրությունը: Ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015-ին Կաննի կինոփառատոնի արտամրցույթային ծրագրում, մասնակիորեն անդրադառնում է ցեղասպանության թեմային և պատմում 1970-80 ականների ցեղասպանությունը վերապրածների սերնդի մասին:

Երեկոյան 19:30-ին երևանի փառատոնի անվանի հյուրերը, մրցութային և ոչ մրցությանին ծրագրերի մասնակիցները անցան կարմիր գորգով` ներկա գտնվելու պաշտոնական բացման արարողությանը, որը կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Ողջույնի խոսքով հանդես եկան «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, փառատոնի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այնուհետ ներկայացվեցին մրցութային ծրագրում ընդգրկված ֆիլմերը, ինչպես նաև ժյուրիի կազմը: Բացման արարողությունը նշանավորվեց հայտնի կինոաստղեր` Օռնելլա Մուտիին և Նաստասյա Կինսկիին Փարաջանովյան թալեր մրցանակի հանձնմամբ:

Փառատոնային առաջին օրով սկսվեց մեկ շաբաթ տևող հուլիսյան տոնը: Քաղաքի ուրախ տրամադրության ստեղծմանը յուրահատուկ երանգ հաղորդեց այդ օրը համընկած Վարդավառը:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք