Թալիբները Քաբուլում պայթյուն են իրականացրել խաղաղ բանակցությունների բարձրակետին. կան զոհեր

18:20 | 07.08.2019

Թալիբները Քաբուլում պայթյուն են իրականացրել խաղաղ բանակցությունների բարձրակետին. կան զոհեր

Քաբուլում ոստիկանական դիտակետի մոտ ավտոմեքենայի մեջ տեղադրված  ռումբի պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 14 մարդ, 150-ը վիրավորվել, փոխանցում է BBC News-ը: 

Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» իսլամական շարժումը. միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ-ի հետ խաղաղ բանակցությունների բարձրակետին:

Երկու կողմերն ավելի վաղ հայտարարել էին բանակցություններում զգալի առաջընթացի մասին՝ ուղղված երկրում պատերազմի 18 տարուց հետո խաղաղության հաստատմանը:

«Թալիբանից» հայտարարել են, որ պայթյունն ուղղված էր «հավաքագրման կենտրոնին»: Արդյունքում սպանվել են մեծ թվով ոստիկաններ եւ զինծառայողներ:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք