Այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան

16:52 | 11.07.2015

Այցելություն Երևան քաղաքի պատմության թանգարան

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2015» եռամսյա ծրագրի շրջանակներում, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով, բակային ճամբարներ են գործում նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, որտեղ իրենց հանգիստն են անցկացնում շուրջ 200 երեխաներ: 

Բակային ճամբարների առօրյան ընդգրկում է ուսուցողական ու ճանաչողական բնույթի ծրագրեր, մարզական խաղեր, կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ մեր երկրի քաղաքների, նաև մայրաքաղաքի պատմամշակութային հուշարձաններ, թանգարաններ: Այս համատեքստում քանաքեռզեյթունցի երեխաներն այցելել են Երևան քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել մայրաքաղաքի պատմությանն ու դիտել բազմաթիվ ցուցանմուշներ:

 

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք