Երկաթյա լինգով բացել են սննդի կետի մուտքի դուռը, որ գողություն անեն. Նրանցից մեկն անչափահաս է

17:37 | 23.07.2019

Երկաթյա լինգով բացել են սննդի կետի մուտքի դուռը, որ գողություն անեն. Նրանցից մեկն անչափահաս է

Հուլիսի 20-ին, ժամը 07.32-ին, ոստիկանություն էր զանգահարել Տերյան փողոցում գտնվող արագ սննդի մի կետի մենեջեր եւ հայտնել, որ կետի դուռը բացել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 07.25-ին անհայտ անձը երկաթյա լինգով բացել է սննդի կետի մուտքի դուռը, սակայն իր կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չի հասցրել եւ ոչինչ չգողանալով՝ հեռացել է:

Բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողության փորձը կատարել են Սարի թաղի 18-ամյա մի բնակիչ եւ նրա ընկերը:

Հուլիսի 21-ին երիտասարդը բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն:

Պարզվել է նաեւ ընկերոջ ինքնությունը՝ Բուռնազյան փողոցի 17-ամյա բնակիչ, որը նույնպես բերման է ենթարկվել եւ խոստովանել:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք