30-ամյա տղամարդը Երեւանի կենտրոնում բակում կայանված «Նիսան»-ի սրահից պայուսակ է գողացել

17:28 | 23.07.2019

30-ամյա տղամարդը Երեւանի կենտրոնում բակում կայանված «Նիսան»-ի սրահից պայուսակ է գողացել

Հուլիսի 18-ին մայրաքաղաքի Մոսկովյան փողոցի մի շենքի բակում կայանված «Նիսանի» սրահից գողացել էին պայուսակը՝ դրամապանակով:

Ոստիկանությունից հայտնում են, որ տարել էին 20 հազար դրամ, մեքենայի տեխնիկական անձնագիրը, տիրոջ անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը եւ բանկային քարտեր, նաեւ բանկային քարտից փորձել էին դրամ կանխիկացնել:

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Արա Սարգսյան փողոցի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ: Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 22-ին, ժամը 05.35-ին, նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք