Չինաստանում 8-ամյա տղան 6 տարի ապրել է ասեղի մասերը պարանոցի մեջ

16:31 | 23.07.2019

Չինաստանում 8-ամյա տղան 6 տարի ապրել է ասեղի մասերը պարանոցի մեջ

Չինաստանի Հենան նահանգում 8-ամյա տղան մոտ վեց տարի ապրել է ասեղի հատվածները պարանոցի մեջ: Այս մասին հաղորդում է AsiaOne-ը:

Երեխայի պապը նկատել է, որ թոռը քիչ է շարժվում և հաճախակի է ընկնում, սակայն նա դա բացատրել է կալցիումի անբավարարությամբ: Երբ տղան սկսել է հաճախ բողոքել պարանոցի սուր ցավից, ընտանիքը նրան հիվանդանոց է տեղափոխել։

Համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ հիվանդի ողնաշարային հատվածում երկու փոքր մետաղական առարկա կա, ևս մեկը՝ շնչափողի շրջանում:

Նյարդավիրաբույժ Լի Թաոն հայտնել է ընտանիքին, որ եթե ասեղն ավելի ուշ հայտնաբերվեր, երեխան կարող էր ողջ կյանքում անդամալույծ մնալ: Նա նաև բացատրել է, որ ասեղի մասերը բավականին մոտ են եղել շնչափողին և զարկերակներին, և որ վիրահատությունն իրենից մեծ ռիսկ է ներկայացրել:

Հուլիսի 7-ին 7-ժամյա վիրահատության արդյունքում վիրաբույժներին հաջողվել է տղայի պարանոցից հեռացնել ասեղի մասերը:

Ծնողներն այդպես էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչպես է 5 սանտիմետր երկարությամբ ասեղը հայտնվել երեխայի օրգանիզմում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք