Թիվ 164 դպրոցի ուսուցիչների նամակը տնօրենի կողմից չարաշահումների վերաբերյալ մնացել է անարձագանք

13:37 | 20.07.2019

Թիվ 164 դպրոցի ուսուցիչների նամակը տնօրենի կողմից չարաշահումների վերաբերյալ մնացել է անարձագանք

Նվեր Սաֆարյանի անվան թիվ 164 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Մանուշակ Գաբրիելյանը և Նատալյա Բաղդասարյանը այսօր մամուլի ասուլիսին ներկայացրեցին դպրոցի տնօրենի ընտրությունների տապալման հետևանքները:

Նախ՝ Նատալյա Բաղդասարյանը նշեց, որ 2018 թվականի մայիսին արտահերթ նիստում սեպ խրվեց կոլեկտիվի մեջ: «Ուսուցիչներից մեկը թղթի վրա իր մտորումները, գրառումներն է կատարել տնօրենի գործունեության վերաբերյալ, որը հայտնվում է տնօրենի ձեռքում և նա հրապարակային ներկայացնում է»,-պատմեց ուսուցչուհին:

Նա նշեց, որ ուսուցիչների վերաբերմունքը փոխովել է այդ դեպքից հետո տնօրենի նկատմամբ: «Մենք անվստահություն հայտնեցինք Սուսաննա Գասպարյանի նկատմամբ: Ես կոչ եմ անում պատկան մարմիններին՝ օգնել կոլեկտիվին դուրս գալու ստեղծված իրավիճակից, քանի որ կոլեկտիվ երկփեղկված վիճակում է»,-ասաց նա:

Մանուշակ Գաբրիելյանը նշեց, որ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: «Մի ամբողջ ազգ հավատաց նոր Հայաստանի գալուն, բայց եղավ այն, ինչ ունենք»,-ասաց նա:

Նա ներկայացնելով խնդիրը՝ նշեց, որ 28 ուսուցիչ հայտնում են իրենց անվստահությունը գործող տնօրենի նկատմամբ: «Բազմիցս խնդիրներ են եղել, բայց դրանք մնացել են անարձագանք: 2019 թվականի ապրիլի յոթին ավարտվեց տնօրենի պաշտոնավարումը և ժամանակավոր պաշտոնակատար չնշանակվեց նախկին տնօրեն Արմինե Ներսիսյանը, այլ նշանակվեց Արմինե Ասլանյանը: Ժամանակավոր պաշտոնակատարը Արմինե Ներսիսյանին նշանակեց փոխտնօրեն՝ կես դրույքով: Այսպիսով՝ փոխվեցին միայն անուն ազգանունները»,-ասաց նա:

Մանուշակ Գաբրիելյանը նշեց, որ երկու անգամ տնօրենի ընտրությունը տապալվեց, քանի որ խորհրդի անդամները պահանջված թվով չեն ներկայացել. այնուհետև ավագանին հանձնաժողովի նիստ է գումարել, որտեղ երկու թեկնածուները՝ ինքը և նախկին տնօրեն Արմինե Ներսիսյանը ներկայացրել են զարգացման ծրագրերը, ինչը, ըստ նրա, կարգից շեղում է: «Իմ խնդրանքն է վերանայել այս գործընթացը և անաչառ կերպով մոտենալ այս հարցին: Պետք է հայտարարեն մրցույթ՝ ժողովրդավարության սկզբունքների համաձայն»,-ասաց նա:

Մանուշակ Գաբրիելյանը նշեց, որ այսպիսով՝ քաղաքապետի որոշմամբ տնօրեն նշանակվել է Արմինե Ներսիսյանը, և 22 ուսուցիչների նամակը, որտեղ ներկայացվում էր վերջինիս կողմից թույլ տրված ֆինանսական, բարոյահոգեբանական խախտումները, չարաշահումները, մնացել են անարձագանք:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք