Դատախազությունն այս ամենը միտումնավոր է անում՝ նիստը ձգձգելու համար. Ռոբերտ Քոչարյան

15:44 | 19.07.2019

Դատախազությունն այս ամենը միտումնավոր է անում՝ նիստը ձգձգելու համար. Ռոբերտ Քոչարյան

Վերաքննիչում դատարանում հետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի կալանքի մասով դատախազության բողոքի քննությունը: Պատճառը դատախազի դատարան չներկայանալն էր, քանի որ մեկ այլ գործով դատական նիստին էր գտնվում, որի մասին տեղեկացել էր ավելի վաղ, քան այս նիստը:

Պաշտպանական կողմը ցանկանում էր շարունակել նիստը, Ռոբերտ Քոչարյանը դատախազության կողմից նիստը ձգձգելու միտում նկատեց:  «Ես առնվազն 4-5 օր առաջ գիտեի նիստի մասին և դատախազությունը ևս գիտեր և հնարավորություն ուներ այս  ապահովելու որևէ մեկին այս նիստին: Կարծում եմ՝ այս ամենը միտումնավոր են անում՝ նիստը ձգձգելու համար»,-ասաց նա:

Դատավոր Արսեն Նիկողոսյանը արձագանելով նշեց. «Վստահեցնում եմ, որ ինձ որպես դատավոր նպատակահարմար էր, որքան հնարավոր է արագ լուծել յուրաքանչյուր գործ` չպայմանավորված որևէ անձով, բայց շատ կարևոր է լսել բողոքը ներկայացնողին և դատարանին անհրաժեշտ պարազաբանումները լսել»:

Այսպիսով՝ դատարանը ճշտելով, թե որ օրը դատական կողմերին հարմար կլինի իրականացնել դատական նիստը` այն նշանակեց չորեքշաբթի` հուլիսի 24-ին ժամը 12:00-ին:

Հիշեցնենք, որ գույքի վրա արգելանքը դրվել է Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգը տապալելու հոդվածով մեղադրանք առաջադրելուց մի քանի օր անց՝ 2018 թվականի հուլիսի 30-ին՝ ՀՔԾ քննիչի որոշմամբ: Ավելի վաղ արգելանք էր դրված նաև Ռոբերտ Քոչարյանի կենսաթոշակային հաշվեհամարի վրա, որը, սակայն, Մարդու իրավունքների պաշտպանի պահանջով հանվել էր:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք