Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուն հեռացել է «Լոռի»-ից

18:54 | 17.07.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ռմբարկուն հեռացել է «Լոռի»-ից

Հայաստանի ֆուտբոլի Բարձրագույն խմբի առաջնության 2018/19 թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու Ջոնել Դեսիրեն, որը հանդես էր գալիս «Լոռի»-ում, այլևս վանաձորյան ակումբում չէ: «Լոռիի» մամուլի ծառայությունից ArmSport.am-ին հայտնել են, որ Հայիթիի ազգային հավաքականի ֆուտբոլիստը թիմում խաղում էր վարձակալությամբ: Դեսիրեի վարձակալության ժամկետը նախատեսված էր մեկ տարով, որն ավարտվել է:

Հարձակվողի տրանսֆերային իրավունքները պատկանում են Հայիթին ներկայացնող «Միրեբալայիս» ակումբին: Թե որտեղ կարիերան կշարունակի ֆուտբոլիստը, «Լոռի»-ում տեղյակ չեն: Վանաձորը ներկայացնող ակումբը շնորհակալություն է հայտնել խաղացողին անցկացրած մրցաշրջանի ու ֆանտաստիկ խաղի համար և հաջողություն մաղթել հետագա կարիերայում:

Հիշեցնենք, որ Ջոնել Դեսիրեն խփած 17 գոլով ճանաչվել էր Հայաստանի Բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանի լավագույն ռմբարկու: 22-ամյա հարձակվողն իր 17 գոլերը հեղինակել էր անցկացրած 25 խաղում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք