ՊՍԺ-ն 36 միլիոն եվրո կվճարի «Բորուսիայի» պաշտպանի համար

18:26 | 15.07.2019

ՊՍԺ-ն 36 միլիոն եվրո կվճարի «Բորուսիայի» պաշտպանի համար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն ձեռք կբերի Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աբդու Դիալոյին։ 23-ամյա պաշտպանի համար փարիզյան ակումբը կվճարի 36 միլիոն եվրո, հաղորդում է Goal.com-ը։ Կողմերը կկնքեն հինգ տարվա պայմանագիր։

Դիալոն «Մոնակոյի» սան է։ Նա անցած ամռանն է գերմանական «Մայնցից» 28 միլիոն եվրոյով տեղափոխվել «Բորուսիա»։

Անցած մրցաշրջանում ֆրանսիացի ֆուտբոլիստը դորտմունդյան թիմի հետ մասնակցել է 38 հանդիպման, խփել 1 գոլ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք