Հայաստանն աշխարհի հետ կիսում է փախստականների խնդրի լուծման բեռը. ՄԱԿ ներկայացուցիչ

18:32 | 12.07.2019

Հայաստանն աշխարհի հետ կիսում է փախստականների խնդրի լուծման բեռը. ՄԱԿ ներկայացուցիչ

Աշխարհում կան ավելի քան 70 մլն գաղթականներ, որոնցից 25 մլն-ը փախստականներ են: Այս մասին հուլիսի 12-ին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԱԿ փախստականների գործերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օսթը: Ընդ որում՝ նա նշեց, որ նրանցից կեսը մինչեւ 18 տարեկան երեխաներ են: Աննա-Կարին Օսթը նշեց, որ Հայաստանն աշխարհի հետ կիսում է փախստականների խնդրի լուծման բեռը, եւ կարեւորեց իր մոտ փախստականներին ընդունելու հարցում հանրապետության դերը: ՄԱԿ ներկայացուցիչը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության ծրագրում հստակ նշված է, որ նախատեսվում է բարելավել եւ պարզեցնել ապաստան տրամադրելու գործընթացը, ինչպես նաեւ օգնություն եւ ինտեգրում ապահովել այն անձանց համար, ովքեր արդեն Հայաստանում ապաստան են ստացել: Աննա-Կարին Օսթն անդրադարձավ եւս մեկ հարցի՝ քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրներին: «Մենք շատ ենք ցանկանում այս հարցը լուծել եւ հույս ունենք այդ հարցով վերադառնալ այս խորհրդարան: Դա լուծելի հարց է: Մենք ցանկանում ենք եւս մեկ անգամ հանդիպել եւ խոսել այս թեմայով»,- ասաց ՄԱԿ ներկայացուցիչը:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք