Ֆիլիպինները չի հետեւի հակաթմրանյութային արշավի հետաքննության մասին ՄԱԿ բանաձեւին

16:39 | 12.07.2019

Ֆիլիպինները չի հետեւի հակաթմրանյութային արշավի հետաքննության մասին ՄԱԿ բանաձեւին

Ֆիլիպինները չի հետեւի ՄԱԿ բանաձեւին, որն ուղղված է նախագահ Ռոդրիգո Դուտերտեի հակաթմրանյութային արշավի հետաքննությանը, ինչի հետեւանքով զոհվել է հազար մարդ, տեղեկացնում է Bloomberg-ը։

«Մենք չենք ընդունի ճշմարտությունից կտրված, քաղաքականացված եւ միակողմանի բանաձեւ»,- ասել է արտաքին գործերի նախարար Թեոդորո Լոքսինն իր հայտարարությունում այն բանից հետո, երբ ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը ընդունել է բանաձեւ, որով կոչ է անում համակողմանի հետաքննել թմրավաճառքի դեմ պատերազմը, որը հայտարարել էր Ֆիլիպինների նախագահը։

Բանաձեւը, որն առաջարկել է Իսլանդիան, ստացել է 18 երկրի հավանությունը։ Լոքսինն ասել է, որ «արեւմտյան երկրների համար, որոնք պնդում են, որ հետաքննությունն անցկացվի, հետեւանքներ կլինեն»։ Նա նաեւ ժխտել է, որ կառավարության հակաթմրանյութային արշավը հանգեցրել է մարդկանց զոհվելուն։

Դուտերտեի ներկայացուցիչ Սալվադոր Պանելոն ասել է, որ երկրները, որոնք աջակցել են Իսլանդիային, ապատեղեկացված են եղել թմրանյութերի դեմ պայքարի մասին՝ ավելացնելով, որ նախատեսված հետաքննությունը խափանել է Ֆիլիպինների ինքնիշխանությունը։

Մինչեւ քվեարկությունը Դուտերտեն ասել էր, որ հետաքննությունը թույլ կտա միայն այն դեպքում, թե այն «ինտրիգ չավելացնի» ապօրինի թմրանյութերի դեմ քարոզչությունում։

2016-ին նախագահի պաշտոնն ստանձնելու պահից Դուտերտեն արշավ է սկսել թմրանյութերի դեմ, ինչի հետեւանքով, իրավապաշտպանների հավաստմամբ, սպանվել է հազար մարդ։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք