Ադոնցի փողոցի գազալցակայանի հետնամասում այրվել է հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ»-ից գազալցակայանին միացված պոմպի հատվածը

16:00 | 12.07.2019

Ադոնցի փողոցի գազալցակայանի հետնամասում այրվել է հեղուկ գազ տեղափոխող «ԶԻԼ»-ից գազալցակայանին միացված պոմպի հատվածը

Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 11-ին, ժամը 15:38-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցում այրվում է հեղուկ գազ տեղափոխող ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ադոնցի փողոցի թիվ 21/1 հասցեում գտնվող գազալցակայանի ետնամասում այրվում է հեղուկ գազ տեղափոխող «Զիլ» մակնիշի ավտոմեքենայից գազալցակայանին միացված պոմպի հատվածը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:00-ին, մարվել` 16:58-ին:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք