Հանրապետությունում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

14:48 | 12.07.2019

Հանրապետությունում վաղվանից ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` հուլիսի 12-ի ցերեկը, 13-ին շրջանների զգալի մասում, 14-17-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: 

Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-17-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում՝ հուլիսի 12-14-ը` կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում
 

Երևան քաղաքում

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք