Երևանում կինը դանակահարել է տղամարդուն

13:25 | 12.07.2019

Երևանում կինը դանակահարել է տղամարդուն

Օրերս արտառոց դեպք է տեղի ունեցել Երեւանում։

Ոստիկանությունից հայտնեցին, որ հուլիսի 10–ին ժամը 23։30–ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը Շենգավիթ վաչական շրջանից կտրած–ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 37–ամյա մի տղամարդու։

Վերջինս հիվանդանոցում  հայտնել է, որ  իրեն դանակահարել է կինը։

Ահազանգից երկու ժամ անց 43–ամյա կինն ինքնակամ ներկայացել է ոստիկանություն եւ բացատրություն տվել։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն։

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք