Չինաստանում դպրոցական ընկերները գնացել են գետում լողալու, 6-ը խեղդվել են

13:05 | 12.07.2019

Չինաստանում դպրոցական ընկերները գնացել են գետում լողալու, 6-ը խեղդվել են

Չինաստանի Լյաոնին նահանգով հոսող Լյաոհե գետում միջնակարգ դպրոցի վեց աշակերտ է խեղդվել, գրում է ria.ru-ն՝ Թայան շրջանի լրատվական բաժնին հղումով:

Հաղորդվում է, որ Սիֆո բնակավայրի միջնակարգ դպրոցի յոթ աշակերտներ հինգշաբթի Լյաոհե գետում լողալու են գնացել։ Աշակերտներից 6-ը խեղդվել են:

«Հուլիսի 12-ի ժամը 07:10-ի դրությամբ բոլոր խեղդվածները հայտնաբերվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Լյաոհե խոշորագույն գետը գտնվում է Չինաստանի հյուսիս-արևելքում: Երկարությունը 1430 կմ է:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք