«Ժողովուրդ». Ի՞նչ են պատմել Անդիկի սպանության գործով բերման ենթարկված քրեական հեղինակությունները. մանրամասներ

10:25 | 12.07.2019

«Ժողովուրդ». Ի՞նչ են պատմել Անդիկի սպանության գործով բերման ենթարկված քրեական հեղինակությունները. մանրամասներ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը հուլիսի 10-ին գրել է, որ «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի սպանության գործի շրջանակներում ՀՀ ոստիկանություն են բերման ենթարկվել մի շարք քրեական հեղինակություններ: Եվ այդ օպերացիան հասցրել է դժգոհություններ հարուցել, քանի որ տեղի-անտեղի ՀՀ ոստիկանները թակում են մարդկանց դռները, բերման ենթարկում երբեմն այնպիսի մարդկանց, որոնք չեն կարող կապված լինել նման արարքների հետ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ոստիկանությանում քրեական հեղինակություններից հետաքրքրվել են` ինչ վարկած ունեն, ինչին ի պատասխան շատերը հայտնել են, թե չգիտեն՝ ինչը կարող է պատճառ դառնալ, որ Անդիկին սպանեին եւ գուցե կատարվածը 10-15 տարի առաջվա վրեժխնդրության, հիշաչարության դրսեւորո՞ւմ է:

Ամեն դեպքում, քրեական տարրերից մի քանիսն էլ հետաքքրքրվել են՝ արդյո՞ք սպանությունն արդեն բացահայտված է, բայց լռում են, որպեսզի «օրենքով գողերը» հաշվեհարդար չտեսնեն մարդասպանի կամ պատվիրատուի հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք