Անկարայում հիվանդանոցի 19 աշխատակից է հոսպիտալացվել քիմիական նյութով տարայի կոտրվելու պատճառով

17:42 | 11.07.2019

Անկարայում հիվանդանոցի 19 աշխատակից է հոսպիտալացվել քիմիական նյութով տարայի կոտրվելու պատճառով

Անկարայում Զյուբեյդեի անվան հիվանդանոցի առնվազն 19 աշխատակից է հոսպիտալացվել քիմիական նյութից թունավորման պատճառով, ասվում է Թուրքիայի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

«Զյուբեյդեի անվան հիվանդանոցի լաբորատորիայում կոտրվել է քիմիական նյութով տարան։ Դրանից հետո տարածված գազից տուժել են կլինիկայի 19 աշխատակիցներ, որոնք հոսպիտալացվել են»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թե որ քիմիական նյութերից է թունավորումը եղել՝ չի հաղորդվում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք