Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիների համար դժվարացել Շենգենյան վիզա ստանալը. Պարզաբանում է ԱԳՆ-ն

16:52 | 11.07.2019

Ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիների համար դժվարացել Շենգենյան վիզա ստանալը. Պարզաբանում է ԱԳՆ-ն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն այն մասին, թե ինչու է դժվարացել ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալը, ինչին ի պատասխան ԱԳՆ-ի կողմից ստացել է պատասխան:

ԱԳՆ պատասխանում նշվում է, որ իրենք եւս մտահոգ են այդ խնդրով և վերջին շրջանում բազմաթիվ քաղաքացիներ են դիմել ԱԳՆ այդ հարցով:

«Այդ հարցը տարբեր հանդիպումների ժամանակ պարբերաբար բարձրացվել է Հայաստանի ԱԳ նախարարի, փոխնախարարի եւ հյուպատոսական վարչության պետի կողմից ԵՄ բարձրաստիճան ղեկավարության եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների առջեւ, նշվել է Հայաստան-ԵՄ հետընդունման  համաձայնագրով նախատեսված  պարտավորությունները Հայաստանի կողմից պատշաճ կատարելու մասին: Միաժամանակ, հայկական կողմն իր մտահոգությունն է հայտնել  ԵՄ գործընկերների կողմից վիզաների դյուրացման համաձայնագրի ոչ պատշաճ կիրարկման առնչությամբ:

Հայտնում ենք նաեւ, որ խնդրո առարկան առաջիկայում Երեւանում նախատեսվող Հայաստան-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի համատեղ կոմիտեի 5-րդ  հանդիպման օրակարգում եւ կրկին կներկայացվի ԵՄ գործընկերների ուշադրությանը»,-ասված է ԱԳՆ նամակում:

Բաժնի այլ լուրեր

Լրահոս

Միակ Էկոնոմ դասի ավտովարձույթը Հայաստանում

Գովազդային տարածք